Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լևոն Եղիշի, Անահիտ Սերգեյի, Գոհար Լևոնի, Ռուզան Լևոնի, Վահագն Լևոնի Չոբանյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 03072013-06-0031, տրված 03.07.2013թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 16․06.2025թ.-ի Թիվ ՔԴ-538-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Լևոն Եղիշի, Անահիտ Սերգեյի, Գոհար Լևոնի, Ռուզան Լևոնի, Վահագն Լևոնի Չոբանյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0218-0304 կադաստրային ծածկագրով 0,28 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: