ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կողմից 14․02․2025-ին հայտարարված «ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/16» ծածկագրով ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար համակարգիչների և տպիչների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «Բիզնես Ըքաունթինգ» ՍՊԸ-ն 5-րդ չափաբաժնի համար ճանաչվել է ընտրված մասնակից։
«Բիզնես Ըքաունթինգ» ՍՊԸ-ին 10․03․2025-ին armeps.am կայքի միջոցով ներկայացվել է «ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/16» ծածկագրով պայամանգիր կնքելու առաջարկ։Հարավերով սահմանված ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում «Բիզնես Ըքաունթինգ» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել հաստատված պայմանագիրը։
Գնահատող հանձնաժողովը,հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04․05․2017-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N526-Ն որոշման 41-րդ կետիպահանջները, կայացրել է որոշում նիստը մեկ աշխատանքային օրով կասեցնելու՝ Հովհաննես Ստեփանյան Ֆ/Ա-ի կողմից ներկայացված հայտի անհամապատասխանությունները շտկելու նպատակով։
«Բիզնես Ըքաունթինգ» ՍՊԸ-ն, «Գնումների մասին »ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն,զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից։
«ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/16» ծածկագրով գնման ընթացակարգի 5-րդ չափաբաժնի չկայացած լինելու մասին հայտարարությունը 25․03․2025-ին հրապարակվել է տեղեկագրում։
Ղեկավարվելով «Գնումների մասին »ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով ՝
Որոշում եմ՝
1․«Բիզնես Ըքաունթինգ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
2. ՀՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել «Բիզնես Ըքաունթինգ» ՍՊԸ-ի տվյալները՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար։