Հիմք ընդունելով «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի ապրիլի 03-ի N89-26 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 196/1 հասցեում գործող «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը բավարարել և նրան տալ 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: