Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 դեկտեմբերի 2024 թվականի N 17

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ և ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը հաստատելու մասին» Տաշիր համայնքի ավագանու որոշուման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Նաթելլա Մուրադյանը, համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակայնը: Էդգար Արշակյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկման քարտուղարին և հայտնեց, որ որոշուման նախագիծը և որոշումը ընդունելու մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում: Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Այնուհետև Է. Արշակյանը խոսքը փոխանցեց աշխատակազմի քարտուղար Ն. Սոլայանին, ով ներկայացրեց նախագծի համառոտ նկարագիրը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարին առարկություններ և առաջարկություններ չներկայացրեցին



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner