Հիմք ընդունելով քաղաքացի Գասպար Սեդրակի Վարդանյանի (անձնագիր՝ 58 17 262783 տրված 21.03.2017թ.) դիմումը (մուտք՝ 20/01/2025-ին, ՔԴ--66-25) ՀՀ Լոռու մարզի, Տաշիրի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 26 օգոստոսի 1989 թվականի նիստի թիվ 8 արձանագրությունից տրված քաղվածք, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2025FNTHN5 «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 22.1 կետով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,06900 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Տաշիր համայնք, ք․ Տաշիր 06-008-0242-0004 կադաստրային ծածկագրով, ըստ փաստացի չափագրման, 0,06900 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Տաշիր համայնքի ք․ Տաշիր գտնվող, 06-008-0242-0004 կադաստրային ծածկագրով 0,06900 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1989թ. ինքնակամ կառուցված 107.6 քմ մակերեսով անավարտ բնակելի տունը ճանաչել օրինական։
3․ Օրենքի ուժով ճանաչել Գասպար Սեդրակի Վարդանյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, ք․ Տաշիր 06-008-0242-0004 կադաստրային ծածկագրում գտնվող 0,06900 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
4. Օրենքի ուժով ճանաչել Գասպար Սեդրակի Վարդանյանի (ծնված՝ 26.05.1962թ․) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, ք․ Տաշիր 06-008-0242-0004 կադաստրային ծածկագրով, 0,06900 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 107.6 քմ բնակելի տան նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 31.01.2025թ. «Լոռու մարզի Տաշիրի համայնքի վարչական տարածքում գտնվող 06-008-0242-0004 կադաստրային ծածկագրով հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու եվ հողօգտագործման իրավունքը ճանաչելու մասին» թիվ 114-Ա որոշումը:
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։