Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Հենրիկ Քերոբի, Էդմոնդ Հենրիկի, Սեյրան Հենրիկի Պետրոսյաններին և Ագապի Հենրիկի Անախասյանին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 18042024-06-0002, տրված 18.04.2024թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 16․09.2025թ.-ի Թիվ ՔԴ-839-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Հենրիկ Քերոբի, Էդմոնդ Հենրիկի, Սեյրան Հենրիկի Պետրոսյաններին և Ագապի Հենրիկի Անախասյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0211-0014 կադաստրային ծածկագրով 1,0203 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: