Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով և 8-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքապետարան դիմած քաղաքացիների դիմումները ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝
1) ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Թումանյան փողոց, թիվ 21 հասցեի բնակիչ Նորայր Ջիվանի Վարդանյան (ՀՎՀՀ՝ 18621301 ) ազատել Տաշիր համայնքում հաշվառված ԳԱԶ 21 Վոլգա մակնիշի, Ն2553ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի տույժից 47450( քառասունյոթ հազար չորս հարյուր հիսուն) դրամ :
2) ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 32 հասցեի բնակիչ Կարինե Ռազմիկի Մխոյանին (ՀՎՀՀ՜18669227ՙ ՀԾՀ՝6508720589 ) ազատել Տաշիր համայնքում հաշվառված ԳԱԶ 24-01 մակնիշի, 14OS060 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի տույժից 46010( քառասունվեց հազար տասը) դրամ :
3) ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Պուշկինի փողոց, թիվ 141 հասցեի բնակիչ Նորայր Սերգեյի Մանուկյանին (ՀՎՀՀ` S0130047, ՀԾՀ՝ 2814760041 ) ազատել Տաշիր համայնքում հաշվառված Ֆոլկսվագեն Պասատ 1,8 Տ մակնիշի, 33TP051 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի տույժից 60695( վաթսունութ հազար վեց հարյուր իննսունհինգ) դրամ
2. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնության մասով փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:
3 Սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված արտոնությունները կիրառել գույքահարկի գծով պարտավորությունների ապառքը (մայր գումարը) 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ մարելու դեպքում: