Այսօր: Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հուլիսի 2026 թ.

ՀՈՎՀԱՆԵՍ ՔԱՐԹՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՍՅՈՒՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ

1․Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը․

Հովհանես Քարթունյանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ 

Գյուղական բնակավայրերում

սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2․Վարչական ակնտ ընդունելու  համար հիմք հանդիսացող փաստերը․

Հովհանես Քարթունյանը ,  խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանած պահանջները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տաշիր համայնքի Ձյունաշող բնակավայրի վարչական սահմաննեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 06-064 ծածկագրով հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի  իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ՝ կառուցել է երկաթբետոնե սյուներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով։ Նշված փաստի պատճառով  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Սամվել Շահբազյանի և աշխատակազմի առաջատար մասնագետ Ռոբերտ Դումիկյանի 03․07․2026-ին  կազմած տեղազննության ակտի հիման վրա 2026 թվականի հուլիսի 6-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 14-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումը իրավախախտ  Հովհանես Քարթունյանին  ուղարկվել է փոստային կապի ծառայության միջոցով /հիմք՝ 07․07․2026-․իփոստային անդորրագիր/:

Վարչական գործք քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին ծանուցումը 10․07․2026-ին տեղադրվել է հՀայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում։

3․ Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Նույն հոդվածի 1․1-րդ մասի համաձայն՝ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:

Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին » օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

 Հաշվի առնելով  վերը նշված փաստական և իրավական հիմնավորումները,հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված  ապացույցները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով նախատեսված  Հովհանես Քարթունյանի  կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով 2026 թվականի հուլիս 03-ին կազմած  տեղազննության ակտըN  3/1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի , 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների,  37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ)   և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.   Հովհանես Քարթունյանին ենթարկել  վարչական պատասխանատվության՝  Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 100․000 (  հարյուր հազար) ՀՀ դրամ: 

2․ Նախազգուշացնել «Երեմյնա ֆարմ» ՍՊԸ-ին,որ եթե,սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո,չվերացնի ինքնակամ իրականացրած շինարարության հետևանքները և հողատարածքի նախկին տեսքը չվերականգնի, ապա, համաձայն Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, կնշանակվի տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով։Տաշիրի համայնքապետարանը ինքնակամ շինությունը քանդելու  հարկադրանքի նպատակով կդիմի դատարան։
3.   Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին: 
4. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից: 
5. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում; 
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner