Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշումով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի արտահերթ նիստի 2026 թվականի հուլիսի 31-ի թիվ 8 արձանագրությունը և մասին Ասյա Բուգդանի Բարոյանի իր պարտականությունների կատարումից ազատելու մասին դիմումը ( մուտք ՝ 30.07.2026-ի ՔԴ599-26)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Անչափահաս Վարդան Արթուրի Ասատրյանի խնամակալ Ասյա Բուգդանի Բարոյանին ազատել իր պարտականությունների կատարումից՝ երեխայի կենսաբանական հոր Հայաստանի Հանրապետություն վերդառնալու և սահմանված կարգով հայրությունը ճանաչելու պատճառով: