Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 126-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 126-Ա


Զեկ. ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N40-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով , 33-րդ հոդվածի 3-րդ մասով ՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N40-Ա որոշման հավելված 1-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ) ենթակետով`
«դ) Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված երեխաների համար»
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N40-Ա որոշման հավելված 2-ի լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`
«5. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված երեխաների համար.
1) երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, անձնագրի (նույնականացման քարտ) պատճենը
2) «Բնակության վայրի մասին» տեղեկանք ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայքնապետարանից»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner