Հիմք ընդունելով քաղաքացի Արմենուհի Թելմանի Ռաֆաելյանի (անձնագիր՝ AU0366698, տրված 11/08/2021թ.) դիմումը, պետական գրանցման 16062026-06-0067 վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման դրույթներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, 207 հասցեում գտնվող, Արմենուհի Թելմանի Ռաֆաելյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16062026-06-0067, կադաստրային ծածկագիր` 06-008-0206-0067-003 1000,98քմ, 06-008-0206-0067-003 988,93քմ), 1000,98քմ մակերեսով թիվ 1 տնտեսական սենյակ և 988,93քմ մակերեսով թիվ 2 խանութ շինությունների գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական գործառնական նշանակության՝ հասարակական սպասարկման օբյեկտի:
2. Սույն որոշումամբ նախատեսված փոփոխությունները ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: