Հիմք ընդունելով Գայանե Բաղդասարյանի (ծնված 01.07.1980թ.) դիմումը (16/10/2026), անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 02102025-06-0096 վկայականը, «Սամվել Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված բաժանման հատակագիծը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ, 50-րդ, 51-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 108-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0212-0003 կադաստրային ծածկագրով բաժանված անշարժ գույքերին տրամադրել` 0,10303 հա մակերեսով անշարժ գույքին ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Խ. Աբովյան փողոց, 18/2 հողամաս հասցեն (փոստային դասիչ՝ 2102), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 06011XXA6ACR և 0,0925 հա մակերեսով անշարժ գույքին ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Ս. Շահումյան փողոց, 68 բնակելի տուն հասցեն (փոստային դասիչ՝ 2102), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 06011V5KJAPS:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի հասցեավորման համար: