Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ՀԲՄԱՇՁԲ-24/135» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2024թ. նոյեմբերի 5-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ՃԱՆԱՊԱՐՀ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, որակավորման և պայմանագրի ապահովումների՝ տուժանքի մասին համաձայնագրերը
1. «ՃԱՆԱՊԱՐՀ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր, Պրիվոլնոյե, Ձորամուտ և Գոգավան բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների կատարման պետական գնման «ՀՀ ԼՄՏՀ-ՀԲՄԱՇՁԲ-24/135» ծածկագրով պայմանագիր: