Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2025 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0233-0017 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Մերուժան Բաղդասարի Փեթակչյանի (անձնագիր՝ 10 09 169963, տրված 24.09.2009թ.) դիմումը (մուտք՝ 11/04/2025ՔԴ-377-25), Տաշիրի համայնքապետարանի կողմից տրված՝ 15 ապրիլի 2025թ քաղվածքը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,075548 հա բնակելի կառուցապատման հողամասը և որ բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1991թ-ին

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Օրենքի ուժով ճանաչել Մերուժան Բաղդասարի Փեթակչյանի  սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0233-0017 կադաստրային ծածկագրում գտնվող 0,075548 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի  կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Մերուժան Բաղդասարի Փեթակչյանի  սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0233-0017 կադաստրային ծածկագրում գտնվող 0,075548 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հնարապետության Լոռու մարզի, Տաշիր համայնքի կողմից՝ 01.05.2005թվականին տրված քաղվածքը:
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4ef20b81-3740-4eb4-99fe-b45413085636



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner