2024թ. հունիսի 19-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Լոռուի մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրումտեղի ունեցավ «Բոզոյան» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական տարածքում՝ Դաշտամիջյան 1 պարիսպ հասցեում, նախատեսվող 2 ծածկարանների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում):
Հանրայինքննարկմանմասնակիցներիցանկըևհանրային լսումներիլուսանկարները կցվումէսույնարձանագրությանը:
Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար՝ Նունե Սոլոյանը, «Բոզոյան» ՍՊԸ-ի տնօրեն Ջոն Պողոսյանը, համայնքի և բնակավայրի բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարիլիազորված,տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ,Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել
Ելույթ ունեցան՝
ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարը՝ Հովիկ Մարկոսյանը, նշեց, որ շահագրգռված են, որ իրակացվեն նման գործունեություններ, ստեղծվեն նոր աշխատատեղեր և բնակվայրի բնակիչները ունենան աշխատանք, ինչպես նաև բարելավվի համայնքի և բնակվայրի
սոցիալ-տնտեսական վիճակը:
«Բոզայան» ՍՊ ընկերության տնօրենը ներկայացրեց ՀՀ օրենսդրությունը, իր մտադրությունները և նշեց, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջների այս կառուցման աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, այդ նպատակով էլ կազմակերպվել և իրականացվում են այս հանրային քննարկումը, եթե համայնքը կտա իր նախնական համաձայնությունը ապա արդեն ընկերությունը կսկսի նախագծային աշխատանքները:
Ելույթ ունեցան համայնքի բնակիչներ, ովքեր միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությունը:
Հնչեցին հարցեր կապված սոցիալական ծրագրերի, աշխատատեղերի վերաբերյալ: «Բոզայան» ՍՊ ընկերության տնօրենը հավաստեց, որ աշխատողները հիմնականում կլինեն մոտակա բնակավայրից:
Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն տալ «Բոզոյան» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական տարածքում՝ Դաշտամիջյան 1 պարիսպ հասցեում նախատեսվող 2 ծածկարանների կառուցման աշխատանքներին:
Քննարկումների պատասխանատու և վարող՝
ՀՀ Լոռուի մարզի Տաշիր համայնքի Մեծավան
բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյան
Ձեռնարկող` «Բոզոյան» ՍՊԸ տնօրեն Ջոն Պողոսյան