ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
15 ապրիլի 2026 թվականի N 03-26
«ԵՐԵՄՅԱՆ ՖԱՐՄ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԽԱՅԵԼՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԳՈՐԾՈՂ ԽՈՇՈՐ ԵՂՋՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՖԵՐՄԱՅՈՒՄ և ԽՈԶԱԲՈՒԾԱՐԱՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԱՎԱԼԵՑՄԱՆ ԵՎ ՖԵՐՄԱՅԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)
2026 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջրավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավալեցման և ֆերմայի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնի Միխայելովկա բնակավայրի վարչական ղեկավար Պետրոս Դումիկյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, համայնքի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական ղեկավար Պետրոս Դումիկյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել: Պ. Դումիկյանը համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում է «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջրավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավալեցման և ֆերմայի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլին: Այնուհետև Պ. Դումիկյանը խոսքը փոխանցեց « Երեմյան ֆարմ» ՓԲԸ ներկյացուցչին, ով ներկայացրերց հանրային քննարկում ձեռնարկող « Երեմյան ֆարմ » ՓԲ ընկերության գործունեությունը: Նշեց, որ «Երեմյան ֆարմ» ՓԲԸ-ն Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում իրականացնում է անասնապահական գործունեություն: «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջրավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների նախատեսվում է գլխաքանակի ավալեցում և ֆերմայի վերազինում, մանրամասն ներկայացրեց կենադնիների պահելու պայամանները և տեխնոլոգիանները: Խոսքն ավարտելուց հետո,«Երեմյան ֆարմ» ՓԲԸ ներկայացուցիչներ Ա. խաչատրյանը և Ա. Անտոնյանը պատրաստակամություն հայտնեցին պատասխանելու հարցերին : Հանրային քննարկամանը մասնակից քաղաքացիների հարցերը վերաբերում էին կենսաբանական թափոնների վերամշակմանը և Միխայելովկա բնակավայրում, ինչպես նաև Տաշիր քաղաքում և հարակից բնակավայրում տարածվող գարշահոտությանը: Հանրային լսման ողջ ընթացքում բարձարցվեցին հարցեր և հնչեցի քննադատություններ և դիտողություններ: « Երեմյան Ֆարմ» ՓԲԸ ներկյացուցիչները ներկայացրեցին իրենց փաստարակները, որոնք սակայն բնակիչների համար համազիչ չէին: Ներկանների մեծամասնությունը դեմ էր նախատեսվող գործունեությանը: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, առաջարկեցին խնդրին տալ լուծում և միայն այդ դեպքում հրավիրել նոր հանրային քննարկում ընդլայնման աշխատանքերի վերաբերյալ
Քննարկումների պատասխանատու՝ Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական ղեկավար Պետրոս Դումիկյան
Ձեռնարկող` «Երեմյան Ֆարմ » ՓԲԸ լիազորված անձ Արծրուն Խաչատրյան