Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Յուրա Ցոլակի Մնեյանին և Ստելլա Ցոլակի Չոբանյանին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 04062025-06-0056, տրված 04.06.2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 20․06.2025թ.-ի Թիվ ՔԴ-551-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Յուրա Ցոլակի Մնեյանին և Ստելլա Ցոլակի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0253-0084 կադաստրային ծածկագրով 0,19 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: