Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1 Թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել ՀՀ Դրամ արժույթով արտաբյուջետային հաշիվ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Տեղական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն» ֆինանսավորման ուղղության «Արևի լույս» ծրագրի դրամաշնորհի ստացման նպատակով: |