Այսօր: Շաբաթ, 22 Նոյեմբերի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1002-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2025 թվականի N 1002-Ա

ԴԻԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻՆ, ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱԼՎԱՐԴ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Դիանա Գևորգյանցը, Գևորգ Մկրտչյանը և Ալվարդ Մկրտչյանը,հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն  կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի նոյեմբերի 06-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 2․4823 հա ընդհանուր մակերեսով,06-082-0111-0020,06-082-0116-0047,06-082-0137-0016,06-082-0117-0052,06-082-0123-0014 և 06-082-0016-0008  ծածկագրերով  հողամասերը հանդիսանում են Դիանա Գևորգյանցի, Գևորգ Մկրտչյանի և Ալվարդ Մկրտչյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է  277․573 ( երկու հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր յոթանասուներեք)  ՀՀ դրամ,որից 177․018 ( հարյուր յոթանասունյոթ հազար տասնութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 100․555 (հարյուր հազար հինգ հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2024 թվականների համար  կազմում է  86․429 (ութսունվեց հազար չորս հարյուր քսանինը) ՀՀ դրամ։

2025 թվականի նոյեմբերի 06-ին  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի  նոյեմբերի 20-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել  Դիանա Գևորգյանցը, Գևորգ Մկրտչյանը և Ալվարդ Մկրտչյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 14․11․2025) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Դիանա Գևորգյանցի, Գևորգ Մկրտչյանի և Ալվարդ Մկրտչյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․ Դիանա Գևորգյանցից, Գևորգ Մկրտչյանից և Ալվարդ Մկրտչյանից  հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել  364․002 (երեք հարյուր վաթսունչորս հազար երկու ) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․

277․573 ( երկու հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ՝ որպես 2․4823 հա ընդհանուր մակերեսով,06-082-0111-0020,06-082-0116-0047,06-082-0137-0016,06-082-0117-0052,06-082-0123-0014 և 06-082-0016-0008   ծածկագրով հողամասերի հողի հարկ, որից  177․018 ( հարյուր յոթանասունյոթ հազար տասնութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 100․555 (հարյուր հազար հինգ հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

86․429 (ութսունվեց հազար չորս հարյուր քսանինը) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 9002751083013 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002013 հաշվեհամարին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner