Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 դեկտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34․2-րդ և 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումով և հիմք ընդունելով «Արտյոմ Սաքանյան» Ա/Ձ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2023YZLPUZ ծածկագիրը, և այն, որ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Դպրոցականների փողոց, 19/5 հասցեում կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար 0.00349 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, hողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և կառուցված է 1988 թվականին՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Դպրոցականների փողոց, 19/5 հասցեում կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար 0.00349 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա քաղաքացի Աննա Արշալույսի Ղանդիլյանի կողմից ինքնակամ կառուցված 28,7 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող 28,7 քմ մակերեսով ավտոտնակը համարել օրինական՝ համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:
3. Հողամասի սահմանները որոշվում են «Արտյոմ Սաքանյան» Ա/Ձ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Աննա Արշալույսի Ղանդիլյանին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝
1) Հողամասի համար՝ 27641 (քսանյոթ հազար վեց հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ,
2) Ավտոտնակ՝ 29504 (քսանինն հազար հինգ հարյուր չորս) ՀՀ դրամ։
5. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման  կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner