Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշումով հաստատված կարգի 6-րդ կետով և հիմք ընդունելով այն, որ ընդլայնման համար լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով և, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շինության շահագործման, անվտանգության և սպասարկման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման և ընդ որում, լրացուցիչ օտարվող հողամասի չափը չի գերազանցում սեփականության իրավունքով պատկանող հողամասի չափը ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր քաղաք, Գ. Ջահուկյան փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0111-0050) 362,4 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով, 287021 ( երկու հարյուր ութսունյոթ հազար քսանմեկ) դրամ կադաստրային արժեքով օտարել Գևորգ ՎաչիկիԹովմասյանին: 2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |