Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ, 50-րդ, 51-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 120-Ն որոշումով՝
1. Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Անի թաղամաս, մասնաշենք 8, բնակարան 21 (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 1796307, տրված՝ 31 օգոստոսի 2005) և ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Անի թաղամաս, մասնաշենք 8, բնակարան 22/1 (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 05052025-06-0083) հասցեներում գտնվող միավորված անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Անի զանգված, 8 շենք, 21 բնակարան (փոստային դասիչ՝ 2101) հասցե։
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ բնակարանի վերահասցեավորման համար: