Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումով հաստատված կարգի 56-րդ կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի մրցության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 09-ի N63 արձանագրությունը և այն, որ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք․ գ․Սարատովկա, 06-099-0229-0139 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 6,09639 հա խոտհարքի համար մրցույթում հաղթող անձ Մերուժան Մանվելի Ղարիբյանը հրաժարվել է ստորագրել 2025թվականի հոկտեմբերի 09-ի «Հողամասն մրցույթով վարձակալության տալու մասին» N 57 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մերուժան Մանվելի Ղարիբյանին չճանաչել հաղթող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք․ գ․Սարատովկա, 06-099-0229-0139 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 6,09639 հա խոտհարքի համար մրցույթում ։
2. Մերուժան Մանվելի Ղարիբյանը կորցնում է 3600 / երեք հազար վեց հարյուր/ դրամ մուծած նախավճարը։