Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Հովսեփ Աշոտի, Գայանե Գևորգի, Աշոտ Հովսեփի, Արման Հովսեփի և Սյուզաննա Հովսեփի Աբրահամյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 479741, տրված 24.12.2001թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 18․12.2024թ.-ի Թիվ ՔԴ-1257-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Հովսեփ Աշոտի, Գայանե Գևորգի, Աշոտ Հովսեփի, Արման Հովսեփի և Սյուզաննա Հովսեփի Աբրահամյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0248-0071 կադաստրային ծածկագրով 0,4 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: