Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետը, 50-րդ, 51-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետը և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող Իգոր Գևորգի Կավալյանին սեփականության իրավունքվ պատկանող գույքին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02032021-06-0022 վկայական) ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 6-րդ թաղամաս Երևանյան փողոց, 9, 32 հասցեի փոխարեն տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, 9 շենք, 32 բնակարան (փոստային դասիչ՝ 2101) հասցեն, համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06011XDJZDSD։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի վերահասցեավորման համար։