Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 22- ի հերթական արտագնա նիստի օրակարգը` 1. Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին, 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում ընդգրկվող,պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրմանը համաձայնություն տալու մասին, 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին, 5. Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին, 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանակության միջոցով օտարելուն համաձայնություն տալու մասին, 7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասինՙ 8 . Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին, 9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին, 10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին: |