Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Սյուզաննա Աբրահամյանի Պատվականի» 2025 թվականի հունվարի 21-ի N50-25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի, գյուղ Մեծավան, Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 34 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «ԱՍյուզաննա Աբրահամյան Պատվականի»-ի հայտը բավարարել և նրան տալ 2025 թվականի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլատվությունը: