2024 թվականի օգոստոսի 28-ին, ժամը` 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցով քաղաքացիներ Արմեն Սուքիասյանին և Անուշ Սուքիասյանի կողմից ՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 261/1 և ՀՀ Լառու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 263 հասցեներում Արմեն Սուքիասյանին և Անուշ Սուքիասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ հողամասերում կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքներ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը /1-ին քննարկում/:
Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի տեղակալ Արթուր Պողոսյանը, քաղաքացիներ Անուշ Սուքիասյանը, Արմեն Սուքիասյանը, համայնքի և բնակավայրի բնակիչներ:
Հանրայինքննարկմանմասնակիցներիցանկըևհանրային լսումներիլուսանկարներիսկավառակը կցվումենսույնարձանագրությանը:
Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարիլիազորվածտվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ,Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և համայնքապետարանի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել:
Ա. Պողոսյանը համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝նշելով, որհրավիրվածհանրայինքննարկումըվերաբերումէ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 261/1 և ՀՀ Լառու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 263 հասցեներում Արմեն Սուքիասյանին և Անուշ Սուքիասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ հողամասերում կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքներ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլին:
Նա նշեց, որ շահագրգռված են, որ նոր գործարանի կառուցումը կնսպաստի Համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կբարելավի համայնքի սոցիալ-տնտեսականվիճակը:
Ա. Պողոսյանը այնուհետև խոսքը փոխանցեց քաղաքացի Ա,. Սուքիասյանին: Քաղաքացի Ա. Սուքիասյանը ներկայացրեց ՀՀ օրենսդրությունը, որ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի այս աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2 հանրային քննարկումների իրականացմամբ:
Ելույթ ունեցան համայնքի և բնակավայրի բնակիչներ, ովքեր միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությանը:
Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն տալ քաղաքացի Ա. Սուքիասյանի կողմից նախատեսվող ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Պուշկինի փողոց 187-189 հասցեում գտնվող հողամասում իրականացնել կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/Կից ներկայացվում է մասնակիցների ցանկը` 1 թերթ:
Քննարկումների
պատասխանատու՝ Տաշիր համայնքի ղեկավարի
տեղակալ Ա Պողոսյան
Ձեռնարկող` Անուշ Սուքիասյան
Արմեն Սուքիասյան