Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Անահիտ Շալիկոյի և Սեդա Վարուժանի Բասենցյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1353415 տրված 08․08․2003թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 04․11.2024թ.-ի Թիվ ՔԴ-1091-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Անահիտ Շալիկոյի և Սեդա Վարուժանի Բասենցյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0282-0011 կադաստրային ծածկագրով 0.2 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: