Հիմք ընդունելով Լևոն Մարտունի Ղարաջյանի /ծնված 21․01․1961թ. ՌԴ անձնագիր 60 05 606841/ լիազոր ներկայացուցիչ Լևոն Գառնիկի Ավագյանի /ծնված 13․08․1984. անձնագիր AT 0516475/ կողմից ներկայացված 03․04․2026 թվականի թիվ 954 դիմումը, 61AB1136136 լիազորագիրը, 24․03․2026թ․ տրամադրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12․06․1991թ․ թիվ 4 որոշումից քաղվածքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով որոշում եմ.
1․Ճանաչել Լևոն Մարտունի Ղարաջյանի սեփականության իրավունքը Ստեփանավան քաղաքի 06-007-0292-0070 կադաստրային ծածկագրի տակ գտնվող ըստ փաստացի չափագրման 0.24944 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0292-0070 կադաստրային ծածկագրի տակ գտվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 0.24944 հա։
2․Հաստատել Ստեփանավան քաղաքի 06-007-0292-0070 կադաստրային ծածկագրի տակ գտվող 0.24944 հա հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված, համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի միավորված մարզային ստորաբաժանումում։