Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լեռնիկ Մելիքի Մինասյանին, Իրինա Սաղաթելի, Մհեր Լեռնիկի Ավետիսյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1766444, տրված 16.06.2003թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 07․04.2025թ.-ի Թիվ ՔԴ-353-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Լեռնիկ Մելիքի Մինասյանին, Իրինա Սաղաթելի, Մհեր Լեռնիկի Ավետիսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-042-0202-0078 կադաստրային ծածկագրով 0,13 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: