Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշումով, հիմք ընդունելով Տաշիրի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 27-ի թիվ 12 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա 27804.3քմ (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0218-0016) գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողամասը 3170000 (երեք միլիոն հարյուր յոթանասուն հազար ) ՀՀ դրամով օտարել 2024 թվականի մայիսի 27-ի Տաշիրի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Արգամ Հրայրի Խանաղյանին:
2.Արգամ Հրայրի Խանաղյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3.Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Արգամ Հրայրի Խանաղյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման: