Այսօր: Հինգշաբթի, 27 Հունիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2024 թ.

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՄԵԾԱՎԱՆ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով , «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33.1 կետի բ) ենթակետով, 33.2, 34.2 կետերով, 35-կետի բ) ենթակետով և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N1886-Ն որոշումով և հաշվի առնելով ինքնակամ կառույցն իրականացրած Գայանե Բուդյոնի Վարդանյանի hամաձայնությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1․Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 21062024-06-0046 վկայական ) ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ․ Մեծավան, Վ. Փափազյան փողոց, 1/1 հասցեում գտնվող խանութը՝ 36,3 քմ մակերեսով  և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,00494 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած Գայանե Բուդյոնի Վարդանյանին։
2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկներով՝
1) շինության 1 քառակուսի մետրի համար` 4824 (չորս հազար ութ հարյուր քսանչորս) դրամ (տարածագնահատման 15-րդ գոտի).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 141,9 ( հարյուր քառասուն մեկ ամբողջ ինը) ՀՀ դրամ,
3. Գայանե Բուդյոնի Վարդանյանը պարտավոր է Տաշիր համայնքի բյուջե վճարել՝ 1) համայնքապետարանի 900275081090 հաշվեհամարին` 175120 (հարյուր յոթանասունհինգ հազար հարյուր քսան) ՀՀ դրամ` շինության գինը. 2) համայնքապետարանի 900275081280 հաշվեհամարին` 7010 (յոթ հազար տաս ) ՀՀ դրամ` հողամասի գինը.
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է կառույցն իրականացրած Գայանե Բուդյոնի Վարդանյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner