Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2024 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-074-0068-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1011 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Սոֆիկ Էդուարդի Բրսոյանի (անձնագիր՝ AR0437541 տրված 25/08/2017թ) դիմումը (մուտք՝ 09/09/2024-ին, ՔԴ-912-24),  Տաշիրի համայնքապետարանի կողմից 20 հունիսի 2024 թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի(գրանցամատյաններ՝ 2741 և 2742)  վկայագրերը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշումով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,06952 հա բնակելի կառուցապատման հողամասը և 1975թ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Օրենքի ուժով ճանաչել Սոֆիկ Էդուարդի Բրսոյանի, Մարգար Ստեփանի Բրսոյանի և Արեգնազ Ստեփանի Նահապետյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0068-0004 կադաստրային ծածկագրում գտնվող 0,06952 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։

3. Օրենքի ուժով ճանաչել Սոֆիկ Էդուարդի Բրսոյանի, Մարգար Ստեփանի Բրսոյանի և Արեգնազ Ստեփանի Նահապետյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0068-0004 կադաստրային ծածկագրում գտնվող 0,06952 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0068-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, Խ. Աբովյան փողոց, 34 բնակելի տուն (փոստային դասիչ՝2112) հասցեն համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06132PMMA26V։

5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Լոռու Մարզի Տաշիրի համայնքի վարչական տարածքում գտնվող 06-074-0068-0004 կադաստրային ծածկագրով հողամասի եվ շինությունների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու եվ անշարժ գույքի հասցեավորման մասին» N1011-Ա որոշումը:

6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner