Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 30-ի «ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնք քաղաք Տաշիր Երևանյան փողոց, թիվ 199 հասցեում քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացման մասին » N1229-Ա որոշման 1-ին կետը խմբագրել և շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«1.Ճշտել 06-008-0117-0013 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը և սահմանայիրն չափերը համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի և ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 199 հասցեում (կադաստրային ծածկագիր` 06-008-0117-0013) սեփականության իրավունքով պատկանող Արմեն Աղասինի Ռաֆայելյանի կողմից բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,084558 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 79,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունները համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
1) ծածկ՝ 41,9 քմ
2) բաղնիք՝ 19 քմ
3) սանհանգույց՝ 1 քմ
4) հարթակ 17,7 քմ»: