«ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՒ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ» «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՎԱՆ, ՍԱՐՉԱՊԵՏ, ՆՈՎՈՍԵԼՑՈՎՈ, ՄԵԴՈՎԿԱ, ՄԻԽԱՅԵԼՈՎԿԱ, ՆՈՐԱՇԵՆ, ՍԱՐԱՏՈՎԿԱ,ՄԵՂՎԱՀՈՎԻՏ, ԴԱՇՏԱԴԵՄ, ՊԵՏՐՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՊՈՐՏԱՅԻՆ և ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ
ՍՏԵՂԾՈՒՄ/ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ և ՁՈՐԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ/ԿԱՀԱՎՈՐՈՒՄ։ ՏԱՇԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ» «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՒ ԱՊԱՎԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏԻՊԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ», «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ/ԿԱՌՈՒՑՈՒՄ, Ք. ՏԱՇԻՐ, Վ. ՍԱՐԳՍՅԱՆ 94 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ԷՆԵՐԳԻԱԽՆԱՅՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ Ք. ՏԱՇԻՐ, ԵՐԵՒԱՆՅԱՆ Փ. 14 Շ. ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, Ք. ՏԱՇԻՐ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՐԶԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
ՊԱՂԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ, ՁՈՐԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ,
ՊՐԻՎՈԼՆՈՅԵ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ, ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ:ԿԱԹՆԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՒ ԿԱԹՆԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ,ԱՐԾՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ,
ԳՈԳԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» «ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ»,«ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ, ՁՅՈՒՆԱՇՈՂ, ՄԵԴՈՎԿԱ, ՄԵՂՎԱՀՈՎԻՏ և ԿԱԹՆԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ՍԱԼԱՐԿՄԱՄԲ»,«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ և ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ՝ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ (ԿԱՄ)ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Սույն թվականի նոյեմբերի 18-ին, ժամը՝ 14:00-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համյնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր «Տաշիր համայնքի բնակավայրերի միջբնակավայրերի եւ ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում» «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան, Սարչապետ, Նովոսելցովո, Մեդովկա, Միխայելովկա, Նորաշեն, Սարատովկա,Մեղվահովիտ, Դաշտադեմ, Պետրովկա բնակավայրերում սպորտային և մանկական խաղահրապարակների ստեղծում/կահավորում» «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր և Ձորամուտ բնակավայրերում սպորտային եւ մանկական խաղահրապարակների ստեղծում/կահավորում։ Տաշիր բնակավայրում հավերժության պուրակի ստեղծում» «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մշակույթի տան վերանորոգում եւ Ապավեն բնակավայրում մոդուլային տիպի վարչական շենքի կառուցում», «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում/կառուցում, Ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 հասցեում գտնվող Տաշիր համայնքի համայնքապետարանի վարչական շենքի կապիտալ վերանորոգում՝ էներգիախնայող միջոցների կիրառմամբ Ք. Տաշիր, Երեւանյան փ. 14 շ. հարեւանությամբ տաղավարների կառուցում, Ք. Տաշիր, Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող մարզառողջարարական համալիրի վերանորոգում Պաղաղբյուր բնակավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգում՝ էներգախնայող միջոցների կիրառմամբ, Ձորամուտ բնակավայրի վարչական շենքի մասնակի վերանորոգում՝ էներգախնայող միջոցների կիրառմամբ, Պրիվոլնոյե բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերափոխումը մարզադահլիճի, Նորաշեն բնակավայրի վարչական շենքի վերանորոգում:Կաթնառատ բնակավայրի մշակույթի տան շենքի հիմնանորոգում եւ Կաթնառատ բնակավայրի վարչական շենքի վերանորոգում,Արծնի բնակավայրի հանդիսությունների սրահի վերանորոգում, Գոգավան բնակավայրի տեղեկատվական կենտրոնի կառուցում» «Տաշիր համայնքի կարիքների համար տեխնիկայի ձեռք բերում»,«Տաշիր համայնքի Տաշիր, Ձյունաշող, Մեդովկա, Մեղվահովիտ և Կաթնառատ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ»,«ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում՝ նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով» Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի ֆինասատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և գանձնման բաժնի աշխատակիցները, համայնքապետարանի աշխատակիցներ , համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը: Էդգար Արշակյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկուման քարտուղարին և հայտնեց, որ որոշման նախագիծը և որոշման ընդունման մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում : Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Այնուհետև Է. Արշակյանը խոսքը փոխանցեց աշխատակազմի զարգացման, ծարագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ Աստղիկ Բարոյանին, ով ներկայացրեց նախագծի համառոտ նկարագիրը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարին առարկություններ և առաջարկություններ չներկայացրեցին:: |