Հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Աբրահամի Գաբրիելյանի (անձնագիր՝ AT0566022, տրված 08.04.2019թ.) կողմից լիազորված անձ՝ Էդուարդ Միշայի Չատինյան (անձնագիր՝ AT0587483, տրված 15.05.2019թ.) դիմումը (մուտք՝ 04/04/2025, ՔԴ-350-25), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի նոյեմբերի 04-ի գործ թիվ ԼԴ3/0463/02/24 քաղաքացիական գործով վճիռը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N 867 որոշումով հաստատված կարգի 3-րդ կետով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ճանաչել Արթուր Աբրահամի Գաբրիելյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Պետրովկա և Միխայլովկա վարչական սահմաններում գտնվող հետևյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ։
1) 2,60257 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 06-091-0110-0007)
2) 1,18536 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 06-091-0109-0014)
3) 0,52926 հա մակերեսով խոտհարք (կադաստրային ծածկագիր՝ 06-091-0109-0014)
4) 3,08493 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 06-077-0111-0004)
2.Հողամասերի սահմանային չափերը որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում: