Հիմք ընդունելով քաղաքացի Սայաթ Աշխարհաբեկի Պալաքյանի (ծնված 02.12.1965թ. անձնագիր՝ 66 09 511934) դիմումը, 19.11.1991թ. կազմված տեխնիկական անձնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն և 04.05.2023թ. N 687-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրինական հատկացված 0.09 հա և օրենքի ուժով հասանելիք 0.001326 հա՝ ընդհնոուր 0.091326 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0232-0006 կադաստրային ծածկագրով, 0.091326 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Սայաթ Աշխարհաբեկի Պալաքյանի (ծնված 02.12.1965թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0232-0006 կադաստրային ծածկագրով, 0.091326 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3. Օրենքի ուժով ճանաչել Սայաթ Աշխարհաբեկի Պալաքյանի (ծնված 02.12.1965թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0232-0006 կադաստրային ծածկագրով, 0.091326 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 199.0 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։