
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
02 հունիսի 2025 թվականի N 06-25
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սանիտարական մաքրման սխեման եվ աղբահանության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը, աշխատակազմի քարտուղար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Նաթելլա Մուրադյանը, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը: Էդգար Արշակյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկման քարտուղարին և հայտնեց, որ որոշման նախագիծը և որոշումը ընդունելու մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում: Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamayn@gmail.com), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Համայնքի ղեկավարը հանրային լսման բացումից հետո խոսքը փոխանցեց Տաշիրի համայնքապետարնի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանին, ով ներկայացրեց ավագանու որոշման նախագիծը: Հանրային քննարկումների մասնակիցները ողջունեցին համայնքի նման նախաձեռնությունը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացուցչին առարկություններ և առաջարկությունները չներկայացրեցին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է ԱՐՇԱԿՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ն. ՍՈԼՈՅԱՆ
Մեկնաբանություններ
Վերբեռնել Լուսանկարներ
PNG, JPG, JPEG (առավելագույնը՝ 5 ֆայլ)