Հիմք ընդունելով Իշխան Միշիկի Դալալոյանի (նույնականացման քարտ՝ 009455759, տրված` 03․08․2018-ին) դիմումը (մուտք՝ 24/11/2023-ի ՔԴ-1347-23), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝ N 03032020-06-0046, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2023HDQXKU ծածկագիրը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումով, նկատի ունենալով որ 2020թ-ին կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, Գրիբոյեդովի փողոց, 5-րդ թաղամաս, թիվ 7/3 հասցեում (կադաստրային ծածկագիր` 06-008-0111-0045 ) սեփականության իրավունքով պատկանող Իշխան Միշիկի Դալալոյանի կողմից բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,04208 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 98,7 քմ ընդհանուր մակերեսով շինությունները համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
1) ծածկ՝ 57,3 քմ
2) ավտոտնակ՝ 36,9 քմ ընդհանուր մակերեսով,
3) պարիսպ՝ 4,5 քմ ընդհանուր մակերեսով,
2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացնող Իշխան Միշիկի Դալալոյանին սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Տաշիր համայնքի բյուջե վճարել ( հաշվեհամար՝ 900275081124) ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված վճարը` ընդհանուր շինության համար 101465 (հարյուր մեկ հազար չորս հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ:
3. 60-օրյա ժամկետում սահմանված գումարի չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։