Այսօր: Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 նոյեմբերի 2026 թ.

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 06-074-0042-0015 ԾԱԾԿԱԳՐԻ 0.018116 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անդրանիկ Լյուդվիկի Դիլբարյանի լիազորված անձ Արթուր Շավարշի Սարգսյանի դիմումը, նույնականացման քարտ /014393722, 08․08․1996 թվականի կազմված թիվ վկայագրի, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածով, 64-րդ հոդվածով, 60-րդ հոդվածով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 57-րդ հոդվածով, 118 հոդվածով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 26.11.2005թ. ՀՕ-199-Ն ընդունված օրենքի 23-րդ հոդվածի անցումային դրույթների պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղի 06-074-0042-0015 կադաստրային ծածկագրի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման մակերեսը փաստացի կազմում է 0,018116 հա, որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

2․Վերականգնել և ճանաչել 0,018116 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սեփականության իրավունքը օրենքի ուժով Անդրանիկ Լյուդվիկի Դիլբարյանի (02.12.1958) նկատմամբ, որի համար թիվ 261103068806040 անդորրագրի համաձայն վճարվել է 25710 ՀՀ դրամ (քսան հինգ հազար յոթ հարյուր տաս) հողամասի կադաստրային արժեքը։

3.ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղի 06-074-0042-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.018116 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, 1937թ. կառուցված՝ 167,83 քմ մակերեսով խանութի նկատմամբ ճանաչել Անդրանիկ Լյուդվիկի Դիլբարյանի (02.12.1958) սեփականության իրավունքը:

4. Հողամասի սահմանները որոշվում են «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

5. Սույն որշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայանք, ք. Տաշիր, Վ.Սարգսյան 30
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner