Այսօր: Կիրակի, 17 Մայիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2026 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

Սույն թվականի մայիսի 22- ին հրավիրել Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով՝
1. Հայստանի Հանրապետությաան Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
2. Հայստանի Հանրապետությաան Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 108-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
3. «Տաշիրի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հադիսացող 06-008-0061-0004 կադաստրային ծածկագրով 1,65875 հեկտար հատուկ նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջրավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավալեցման և ֆերմայի վերազինման աշխատանքներին անհամաձայնություն տալու մասին,
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների Տաշիր համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին,
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner