Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ ենթակետով, 8-րդ հոդվածի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Լոռու մարզի մարզպետի 11 հունիսի 2024թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին N 319-Ա որոշումը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակածությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, գյուղ Մեծավանում գտնվող 06-074-0118-0001 կադաստրային ծածկագրով 0,17855հա մակերեսով բնակավայրերի հողեր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության:
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, գյուղ Մեծավանում գտնվող 06-074-0118-0001 կադաստրային ծածկագրով 0,17855հա մակերեսով այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի:
3․Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
4.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։