Այսօր: Հինգշաբթի, 27 Հունիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունիսի 2024 թ.

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ 10/11 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով , «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 34.2-րդ կետով, 35-կետի դ) ենթակետով և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1055-Ն որոշումով և հաշվի առնելով ինքնակամ կառույցն իրականացրած Վիկտոր Քերոբի Տոնոյանի համաձայնությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1․Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 21062024-06-0037 վկայական ) ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, Դպրոցականների փողոց, 10/11  հասցեում գտնվող շինությունը՝ 28 քմ  մակերեսով ավտոտնակը և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.003243 հա հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած Վիկտոր Քերոբի Տոնոյանին։
2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկներով՝
1) շինության 1 քառակուսի մետրի համար` 1028 (մեկ հազար քսանութ) դրամ (տարածագնահատման 15-րդ գոտի, կիրառված գործակիցը`0,1028 ).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 792 (յոթ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ
3. Վիկտոր Քերոբի Տոնոյանը պարտավոր է Տաշիր համայնքի բյուջե վճարել՝
1) համայնքապետարանի 900275081090 հաշվեհամարին` 28784 (քսանութ հազար յոթ հարյուր ութսուն չորս) ՀՀ դրամ՝ շինության գինը.
2) համայնքապետարանի 900275081280 հաշվեհամարին` 25685 (քսանհինգ հազար վեց հարյուր ութսուն հինգ ) ՀՀ դրամ՝ հողամասի գինը.
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների  ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է կառույցն իրականացրած Վիկտոր Քերոբի Տոնոյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner