Հիմք ընդունելով քաղաքացի Սեյրան Գրիգորիի Յավրումյանի կողմից լիազորված անձ՝ Մկրտիչ Արամի Փեթակչյանի (անձնագիր՝ AP0651954, տրված 13.12.2016թ.) դիմումը (մուտք՝ 13/05/2024-ին, ՔԴ-499-24), Տաշիրի համայնքապետարանի կողմից` 13 մայիսի 2024թվականին տրված քաղվածքը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,137205 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և 1977-1980թթ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Սեյրան Գրիգորիի Յավրումյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0018-0006 կադաստրային ծածկագրում գտնվող 0,137205 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Սեյրան Գրիգորիի Յավրումյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0018-0006 կադաստրային ծածկագրում գտնվող 0,137205 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։