Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Գյոզալ Բաղդասարյան»-ի կողմից 2025 թվականի փետրվարի 15-ի N69-25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Էրեբունի 6 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գյոզալ Բաղդասարյանն»-ի հայտը բավարարել և նրան տալ 2024 թվականի առաջին եռամսյակի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: