Այսօր: Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2025 թ.

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Նորիկի Խանաղյանի դիմումը (մուտք՝ 20/02/2025-ի ՏԴ-05-25), անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 04022025-06-0010 վկայականը, «ԿԱԴ-ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառվարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի 2-րդ գլխի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումով և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված վերջնաժամկետներում պետական գրանցման համար ներկայացված, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում կա գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում արտացոլված է որպես ինքնակամ կառույց»,  նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք`

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․Տաշիր, Գ.Ջահուկյան փողոց, թիվ 3 հասցեում (կադաստրային ծածկագիր` 06-008-0111-0054) «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ի կողմից արդյունաբերական օբյեկտների կառուցապատման 2,93417 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 586.3 քմ ընդհանուր մակերեսով արտադրամասը և 93.5 քմ ընդհանուր մակերեսով հարթակը համաձայն «ԿԱԴ-ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի
2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացնող «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ին սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Տաշիր համայնքի բյուջե վճարել (հաշվեհամար՝ 900 275 081 124) ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված վճարը`
1) Արտադրամաս 586.3 քմ ընդհանուր մակերեսով՝ 904100 (իննը հարյուր քառասունմեկ հազար հարյուր) ՀՀ դրամ:
2) Հարթակ 93.5 քմ ընդհանուր մակերեսով՝ 144200 (հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3. 60-օրյա ժամկետում սահմանված գումարի չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e7ab8ef4-c6d0-44bf-b5fa-067cc777a1a7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner