Հիմք ընդունելով քաղաքացի Պետիկ Գարեգինի Ավդալյանի (անձնագիր՝ AU0487065) դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցամատյան՝ 3491, 3490), Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն և 04.05.2023թ. N 687-Ն որոշումներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Տաշիր համայնք, գյուղ Սարչապետ, 06-100-0024-0002 կադաստրային ծածկագրով, 0.05850 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Պետիկ Գարեգինի Ավդալյանի (31.07.1962թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Սարչապետ, 06-100-0024-0002 կադաստրային ծածկագրով, 0.05850 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3. Օրենքի ուժով ճանաչել Պետիկ Գարեգինի Ավդալյանի (31.07.1962թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Սարչապետ, 06-100-0024-0002 կադաստրային ծածկագրով, 0.05850 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 213․13 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։