Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածներով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների եվ «հայաստանի հանրապետության լոռու մարզի տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատողների կառուցվածքը, քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 28-ի N10-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N27-Ա որշման N2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) «Համայնքային քաղաքական պաշտոններ» բաժնի 3-րդ կետում « 3. Համայնքի ղեկավարի տեղակալ 1 » բառերը փոխարինել « 3. Համայնքի ղեկավարի տեղակալ 2 » բառերով 2) «Համայնքային հայեցողկան պաշտոններ» բաժնի 8-րդ կետում « 8. Համայնքի ղեկավարի օգնական 2» բառերը փոխարինել « 8. Համայնքի ղեկավարի օգնական 3 » բառերով |