Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունիսի 2024 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0268-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Արսեն Ռաֆֆիի Մելոյանի (անձնագիր՝ 25 12 783198, տրված 05.02.2013թ.) դիմումը (մուտք՝ 13/06/2024-ին, ՔԴ-597-24) Տաշիրի համայնքապետարանի կողմից 09 մարտի 2020 թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի(գրանցամատյան՝ 1094/5719) վկայագիրը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,07576 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Արսեն Ռաֆֆիի Մելոյանի անվամբ որպես սեփականություն վերականգնել` ՀՀ Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0268-0001 կադաստրային ծածկագրով օրինական հատկացված 0,06 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը և օրենքի ուժով ճանաչել Արսեն Ռաֆֆիի Մելոյանի սեփականության իրավունքը՝ կից 20 տոկոսը չգերազանցող 0,012 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։
2․ ՀՀ Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0268-0001 կադաստրային ծածկագրով օրինական հատկացված 0,06 հա մակերեսով հողամասին կից 20 տոկոսը գերազանցող 0,00376 հա հողամասը ուղղակի վաճառքով գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով (237,6 ՀՀ դրամ 1 քմ համար) ընդամենը 8940 (ութ հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամով օտարել Արսեն Ռաֆֆիի Մելոյանին։
3. Արսեն Ռաֆֆիի Մելոյանի հետ ՀՀ օրենսդրության համաձայն կնքել հողամասի առք ու վաճառքի պայմանագիր նոտարական վավերացմամբ։
4․Հողամասի սահմանները որոշվում են` համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝17f3722f-395f-4672-af64-a4f3961fc2df



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner